Ավստրալացի հետազոտողները լաբորատորիայում Իվետրիմիցին մանրէների դեմ դեղամիջոցը փորձարկել են նոր կորոնավիրուսի դեմ։ Արդյունքները զարմացրել են գիտնականներին։ Antiviral Research պարբերականում տպագրված հետազոտության համաձայն՝ մեկ չափաբաժին դեղը կորոնավիրուսը չեզոքացրել է 24 ժամվա ընթացքում։ «Իվետրիմիցինը լայն գործողության շրջանակ ունեցող հակավիրուսային դեղամիջոց է։ Սա հրաշալի լուր է և այս լաբորատոր փորձարկումների արդյունքները պետք է փորձենք վերարտարդրել մարդկանց վրա։ Եթե հաջողենք, ապա այս դեղամիջոցը լայնորեն կկիրառվի և այն կկարողանա հազարավոր կյանքեր փրկել», – նշել է Մելբուռնի Մոնաշ համալսարանի հետազոտող, բժիշկ Քայլի Վագսթաֆը։ Թե ինչպե՞ս է Իվետրիմիցինը վերացնում վիրուսը՝ դեռևս առեղծված է, այդուհանդերձ փաստ է, որ դրա մի չափաբաժինը բավական է՝ ոչնչացնելու վիրուսային ՌՆԹ համակարգը, այսինքն վիրուսի բազմացումը կենդանի օրգանիզմում:
Գլխավոր Լուրեր «Հրաշալի լուր ունենք. Կորոնավիրուսը 24 ժամում 100%-ով ոչնչացրել ենք». ավստրալիացի բժիշկ
«Հրաշալի լուր ունենք. Կորոնավիրուսը 24 ժամում 100%-ով ոչնչացրել ենք». ավստրալիացի բժիշկ
Մեր YouTube ալիքը։ Միացեք...