Գլխավոր Քաղաքական «Միջազգային փորձը կա». Նաիրա Զոհրաբյանը հանդես կգա մանկապիղծներին կրտելու նախաձեռնությամբ

«Միջազգային փորձը կա». Նաիրա Զոհրաբյանը հանդես կգա մանկապիղծներին կրտելու նախաձեռնությամբ

601
0

Սեռական բռնություն երեխաների հանդեպ որեւէ սթափ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց տարրական դասարաններում ինչպես պետք է կազմակերպվի սեռական դաստիարակությունը, ով պետք է վերահսկի: Դա մեր քվեարկությամբ կարտահայտվի:

Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 2013 թվականին մենք քրեական օրենսգրքում կատարեցինք փոփոխություն, որտեղ խստագույնս պատժամիջոցներ սահմանվեցին անչափահասների հանդեպ սեռական բռնության դեպքում: Մենք սահմանացինք մի քանի խիստ կարգավորիչներ, այդ թվում 14 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բռնությունը պատժվում է 8-15 տարչի ժամկետով, այդ թվում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկում»,-ասաց Զոհրաբյանը: նա նաեւ հավելեց, որ իրենք առաջարկել էին նաեւ մեկ այլ նախագիծ, որը հավանության չարժանացավ եւ շրջանառությունից դուրս եկավ. «Մենք առաջարկել էինք գնալ քիմիական ստեջացման ճանապարհով բոլոր նրանց հանդեպ, որոնք սեռական բռնություն կկատարեն անչափահաս երեխայի հանդեպ: Դրա միջազգային փորձը կա. ԱՄՆ բազմաթիվ նահանգներում քիմիական ստերջացումը կիրառվում է: Ավելին, ԱՄՆ-ում գործում է պարտադիր կրտման, ստերջացման օրենքը, որն ուժի մեջ է մտել դեռեւս 1990 թվականից: Գերմանիայում, Դանիայում, Կանադայում, Շվեյդիայում քիմիական ստերջացումը կիրառվում է դատապարտյալի համաձայնությամբ: Դեռեւս 2007 թվականից քիմիական ստերջացումը կամավոր հիմունքներով գործում է: Որովհետեւ, այո, շատերը կան, որոնք իրենց համարում են հոգեկան հիվանդ, իրենք չեն կարողանում իրենց անոմալ, անասնական բնազդները զսպել, եւ իրենց կամավոր համաձայնությամբ եւ Մեծ Բրիտանիայում մանկապիղծների հանդեպ կիրառվում է քիմիական ստերջացումը: Հիմա մենք նորից այս նախաձեռնությունը դնելու ենք շրջանառության մեջ»: