Գլխավոր Լուրեր Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադարձի մեծ հավանականություն չեմ տեսնում․ Արա Պապյան

Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադարձի մեծ հավանականություն չեմ տեսնում․ Արա Պապյան

2070
0

Tert.am-ը գրում է․

Կառավարության ծրագիրը անցումային կառավարության համար է, այն մինչև մեկ տարվա համար է՝ մինչև արտահերթ ընտրություններ։ Ծրագրում հենց ամենամանրամասն էլ  նկարագրված են ընտրությունների անցկացման դրույթները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը։

Ինչ վերաբերում է քննադատություններին, որ ծրագրում թվեր չեն ներկայացված, քաղաքագետը նշեց․ «Եթե համեմատում ենք Կարապետյանի ծրագիրը, երկուսի մեջ էլ թվեր չկան։ Փաշինյանի 29 էջ է, Կարապետյանինը՝ 28 էջ, և երկուսն էլ ցանկություններ են։ Կառավարությունը քաղաքական մարմին է և քաղաքական ուղղությունները պետք է հաստատի»։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, Արա Պապյանի խոսքով՝ կախված է, թե որքան ժամանակում համապատասխան օրենքները, Ընտրական օրենսգիրքը կկարողանան փոփոխությունների ենթարկել։ Այնուամենայնիվ, ըստ նրա՝ լավ ընտրություն անցկացնելու համար կարևորը քաղաքական կամքն է․ «Եթե այս կառավարությունը կարողանա ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնել, ես կհամարեմ, որ իր առաքելությունը նա կատարել է»,- ասաց նա։

Արա Պապյանը նկատում է, որ ծրագրի անվտանգությանը վերաբերող հատվածում ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական և տնտեսական անվտանգությունների խնդիրն է դրված։

«Արցախյան հիմնախնդրի մասով ներկա կառավարության տեսակետը հետևյալն է՝ հակամարտության հիմնական կողմը Արցախն է և նա պետք է վերադառնա բանակցությունների սեղան։ Շատ կարևոր էր, որ Լավրովի հայտարարությունը, որ նա օգտագործեց հենց վերադարձ տերմինը։ Իսկ քննադատությունները, թե ծրագրում նշված չէ, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, անկախ նրանից նշված է, թե նշված չէ, դա այդպես է»,- նշեց քաղաքագետը։

Շարունակությունը կարդացեք այստեղ: