Գլխավոր Տնտեսական Պարետի որոշմամբ Երևանում և մարզերում 24 ժամով դադարեցվել է 26 տնտեսավարողի գործունեություն

Պարետի որոշմամբ Երևանում և մարզերում 24 ժամով դադարեցվել է 26 տնտեսավարողի գործունեություն

139648
0

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 24 ժամով դադարեցվել է թվով 26 տնտեսավարողի, այդ թվում՝ առևտրային բանկերի մասնաճյուղերի կապի օպերատորների որոշ գրասենյակների գործունեությունը:

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1303-Ա, N 1317-Ա, N 1325-Ա, N 1327-Ա, N 1130-Ա, N 1315-Ա, N 1332-Ա, N 1335- Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 5-ին և 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Արարատբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Պուշկինի 19.

2) «Արդշինբանկ» ՓԲԸ, ք. Երևան, Պուշկինի 21/1.

3) «Յունիբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Սայաթ-Նովա 1.

4) «Աննա Գալոյան» Ա/Ձ, ք. Երևան, Բաղրամյան 56.

5) «Նուշիկ Սիմոնյան» Ա/Ձ, ք. Երևան, Բաղրամյան 58.

6) «Թինա Քերոբյան» Ա/Ձ, ք. Երևան, Թումանյան 28/20

7) «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ, ք. Արթիկ, Տուֆագործների 13.

8) «Ալբերտ Հովհաննիսյան» Ա/Ձ, Արարատի մարզ, Բուրաստան համայնք, Պ. Սևակի 23.

9) «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/109/4:

10) «ՄՏՍ Հայաստանի» ՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային պող. 6/14.

11) «Վեոն Արմենիա» ՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային պող. 4, 2/1.

12) «Արմշին Գրուպ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 8-րդ փող.

13) «Գոլդ Շին» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 8-րդ փող.

14) «Անահիտ Իսախանյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Արա Մանուկյան 3/1.

15) «Նարինե Առուշամյան» Ա/Ձ, ք. Սիսիան,փ. Ադոնցի 3/1.

16) «Լիլիթ Այվազյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Իսրայելյան 38ա.

17) «Մերի Թադևոսյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Սիսական 46/10.

18) «Կարեն Անդրեասյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Գարեգին Նժդեհ 4/4.

19) «Անահիտ Հակոբյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Ռոմանի փ.3.

20)«Գագիկ Մկրտչյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Լեռնագործների 1/1.

21) «Հեղինե Ղումաշյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 2.

22) «Նարինե Հարությունյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 2.

23)«Օվսաննա Գուլքանյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Բարեկամություն 1Ա.

24)«Սառա Նաջարյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Ռոմանի 2.

25)«Սառա Թովմասյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան 1.

26) «Թաթուլ Գասպարյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փ.շ. 19:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։