Չնայած համավարակով պայմանավորված որոշակի սահմանափակումներին, որոնք հնարավորություն չեն տվել Եռատոնին հատուկ տոնական շունչն ու հաղթական տրամադրությունները հասանելի դարձնել Արցախի բոլոր քաղաքացիներին` այնուամենայնիվ պահպանվել են օրվա խորհրդին հարիր արարողակարգային միջոցառումները՝ որոշակի սահմանափակումներով: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից:
«Տոնական միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների շրջանակում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչները՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, որից հետո այցելել եւ ոգեկոչման արարողություն են իրականացրել նաեւ Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանի եւ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ»,-ասված է հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3313784981987182&id=373037329395310