Գլխավոր Լուրեր Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է եւս 30 օրով

Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է եւս 30 օրով

937
0

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու եւ Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին:

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ երկարաձգվել է Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով: