Գլխավոր Լուրեր Մոտոցիկլավարները «Տղա եղեք» կարգախոսով մոտերթ են անցկացնում դեպի Էջմիածին

Մոտոցիկլավարները «Տղա եղեք» կարգախոսով մոտերթ են անցկացնում դեպի Էջմիածին

959
0

Մի խումբ մոտոցիկլավարներ այսօր՝ մայիսի 11-ին, երթ են սկսել Հաղթանակի զբոսայգու մոտից, որը կավարտեն Էջմիածնում։ Երթը խորհրդանշում է մոտոսեզոնի պաշտոնական բացումը, ինչպես նաեւ քարոզում է տղամարդու ապրելակերպը եւ կրում «Տղա եղեք» կարգախոսը։

«Նպատակներից մեկն է նաեւ երկու ականի տրանսպորտի քարոզումը։ Տեսնում ենք, որ ամեն օր քաղաքում բարդանում է երթեւեկությունը։ Շատ դժվար է երթեւեկել քաղաքում, հնարավոր չէ որեւէ տեղ կայանել քաղաքում, վիճակը բարդանում է օրեցօր։ Պետք է լուծումներ գտնել եւ սա կարող է լինել լուծում, մշակույթի հարց է։ Մոտոցիկլ վարելու համար հարմարեցված պայմաններ պետք էլ չեն։ Կարծում եմ՝ տղամարդու ապրելակերպի, առողջ ձգտումների քարոզչության տեսնակյունից սա նույնպես բավական տեղին է»,- լրագրողների հետ զրույցում նշեց երթի մասնակիցներից հասարակական, քաղաքական գործից, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը։

Նմանատիպ երթ կազմակերպվել է նաեւ նախորդ տարի։