Հնարավոր է՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները թուլացնելուն զուգահեռ՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր: Այս տեղեկությունը՝ NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
«Հարցը դեռեւս քննարկման փուլում է, երբ հաստատվի պատշաճ ձեւով կտեղեկացնենք»,-ասաց նա:
Նշենք նաեւ, որ օրակարգում է նաեւ արտակարգ դրությունը երկարացնելու հարցը: