Գլխավոր Լուրեր 7-ից 10 օր եղել եմ վատ վիճակում․ կորոնավիրուսը հաղթահարած Հայանիստցի կնոջ պատմությունը

7-ից 10 օր եղել եմ վատ վիճակում․ կորոնավիրուսը հաղթահարած Հայանիստցի կնոջ պատմությունը

1127
0

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել կորոնավիրուսը հաղթահարած մի տիկնոջ մասին, որտեղ նա կիսվում է իր պատմությամբ։

Կինը՝ Անժելա Ասլանյան, որ բնակվում է Արարատի մարզի Հայանիստ գյուղում, պատմում է, որ վարակվել է կարի ֆաբրիկայում աշխատելու ժամանակ։

«Ինձ զանգեցին, ասեցին՝ Ձեզ մեկուսացնում ենք, քանի որ դուք այդտեղի աշխատող եք եղել։ Մարտի 16-ին տարել են Ծաղկաձոր, 23-ին՝ Նորքի հիվանդանոց։ Թեստ հանձնեցինք, ասեցին՝ դրական է, դրանից հետո վատացա՝ ջերմություն, ջերմություն, 7-ից 10 օր եղել եմ վատ վիճակի մեջ, հազն ու ջերմությունը չէին իջնում, իրար հաջորդող սիստեմաներ, օրգանիզմը մաքրող անտիբիոտիկներ տվեցին»,- նշում է կինը տեսանյութում։

Կորոնավիրուսը հաղթահարած քաղաքացու պատմություն

Կորոնավիրուսը հաղթահարած քաղաքացու պատմություն#ՊահպանիրԿանոնները#ԿանխիրՏարածումը#ՓրկիրԿյանքերArmenia National SDG Innovation Lab

Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Вторник, 12 мая 2020 г.