Գլխավոր Քաղաքական Նիկոլ Փաշինյանը խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները․ նա ոչ թե պոպուլիստ է,...

Նիկոլ Փաշինյանը խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները․ նա ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ․ Միքայել Մինասյան (տեսանյութ)

943
0

Նիկոլ Փաշինյնաը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Միքայել Մինասյանն իր խոսքում նշում է, որ մի շարք հարցեր է ստացել, և դրանք ամփոփում է մեկ պատասխանում: «Ինձ հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլի՞ստ է, թե՝ ոչ: Պատասխանն անսպասելի է՝ ոչ: Գիտեք, Հայաստանում ձևավորվել է երկու խումբ․ առաջինը, մարդիկ ովքեր վաղ անցյալում ապրում էին ոչ լավ, հիմա ապրում են շատ, շատ, շատ լավ՝ ժողովրդի հաշվին:

Խումբ երկու. դա ժողովուրդն է, որն անցալում ապրում էր ոչ լավ կամ վատ, բայց հիմա ապրում է շատ-շատ վատ և ամեն շաբաթ ապրելու է շատ վատ:

Այսօր խոսելու եմ առաջին խմբին մասին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է, իր ընտանիքը, և քիչ քանակի մտերիմներ, որոնք օգտվում են իշխանությունից և ապրում ժողովրդի հաշվին։ Այդ մարդիկ պոպուլիստներ չեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ, նա պոպուլիստ չէ, որովհետև խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները»,-ասաց Միքայել Մինասյանը:

Պոպուլիզմ ու թալան. պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը

Опубликовано Mikayel Minasyan Вторник, 12 мая 2020 г.