Նիկոլ Փաշինյնաը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Միքայել Մինասյանն իր խոսքում նշում է, որ մի շարք հարցեր է ստացել, և դրանք ամփոփում է մեկ պատասխանում: «Ինձ հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլի՞ստ է, թե՝ ոչ: Պատասխանն անսպասելի է՝ ոչ: Գիտեք, Հայաստանում ձևավորվել է երկու խումբ․ առաջինը, մարդիկ ովքեր վաղ անցյալում ապրում էին ոչ լավ, հիմա ապրում են շատ, շատ, շատ լավ՝ ժողովրդի հաշվին:
Խումբ երկու. դա ժողովուրդն է, որն անցալում ապրում էր ոչ լավ կամ վատ, բայց հիմա ապրում է շատ-շատ վատ և ամեն շաբաթ ապրելու է շատ վատ:
Այսօր խոսելու եմ առաջին խմբին մասին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է, իր ընտանիքը, և քիչ քանակի մտերիմներ, որոնք օգտվում են իշխանությունից և ապրում ժողովրդի հաշվին։ Այդ մարդիկ պոպուլիստներ չեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ, նա պոպուլիստ չէ, որովհետև խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները»,-ասաց Միքայել Մինասյանը: