Գլխավոր Քաղաքական Արտակարգ դրության ժամկետի երկարացումը ոչ միայն հակասում է օրենքին, այլ նաեւ հետապնդում...

Արտակարգ դրության ժամկետի երկարացումը ոչ միայն հակասում է օրենքին, այլ նաեւ հետապնդում է քաղաքական նպատակներ. Մարուքյան

883
0

Արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարացումը հակասում է գործող օրենքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի’ քաղաքացիներ,

Ինչպես տեղեկացանք, ՀՀ կառավարությունը ցանկանում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը։

Շարունակում եմ պնդել, որ այս քայլը հակասում է գործող օրենքին։

Մասնավորապես, հիշեցնում եմ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝

1. ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

2. Նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչեւ նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Մեջբերված հոդվածի իմաստն արտակարգ դրության իրավական ռեժիմի տեւողության ժամկետների նախատեսումն է։ Հոդվածի 1-ին մասով հստակ սահմանվում են այն առավելագույն ժամկետները, որոնցից ավելի չի կարող շարունակվել արտակարգ դրության գործողությունը․ դրանք են 30 օր՝ ՀՀ ամբողջ տարածքում եւ 60 օր՝ Հանրապետության առանձին տարածքներում։

Ինչ վերաբերում է հոդվածի 2-րդ մասին, ապա այն բոլորովին չի հանդիսանում նախորդ մասում սահմանված կանոնից բացառություն։ Պետք է հաշվի առնել, որ «եթե մինչեւ նշված ժամկետների ավարտը» ձեւակերպումը չի վերաբերում հենց 30 եւ 60 օրվան, քանի որ ամենեւին պարտադիր չէ, որ արտակարգ դրությունը սահմանվի կոնկրետ այդ ժամկետներով, այլ կարող է սահմանվել օրինակ՝ 15, 20, 25 օրով։ Այսինքն, 2-րդ մասի կիրառության անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ արտակարգ դրություն է սահմանվել մինչեւ համապատասխանաբար 30 կամ 60 օր ժամկետով, եւ այդ ժամկետում արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել։

Նման իրավիճակների համար հոդվածի 2-րդ մասով հնարավորություն է տրվում արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական ժամկետը լրանալու դեպքում ոչ թե դադարեցնել արտակարգ դրության իրավական ռեժիմը, այլ երկարացնել դրա գործողության ժամկետը։ Սակայն երկարացվող ժամանակահատվածը չպետք է գերազանցի հոդվածի 1-ին մասում սահմանված՝ արտակարգ դրության գործողության առավելագույն ժամկետները։ Ասվածի մասին է վկայում նաեւ «սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով» ձեւակերպումը: Դա չի նշանակում, որ ժամկետի երկարացումը կարող է կատարվել առավելագույնը 30 կամ 60 օրով, այլ կարող է երկարացվել այնքան, որ արտակարգ դրության գործողության ընդհանուր տեւողությունը չգերազնացի հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետները, այն է համապատասխանաբար 30 կամ 60 օրը։ Իսկ այն դեպքում, երբ առավելագույն ժամկետները լրանալուց հետո էլ չեն վերանում համապատասխան հիմքերը, ապա նման դեպքի համար անհրաժեշտ է առանձին կարգավորում, որը գործող օրենքում բացակայում է։

Ակնհայտ է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացումը ոչ միայն հակասում է օրենքին, այլ նաեւ հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ»։

Սիրելի' քաղաքացիներ,Ինչպես տեղեկացանք, ՀՀ կառավարությունը ցանկանում է երկարացնել արտակարգ դրության…

Опубликовано Edmon Marukyan Четверг, 14 мая 2020 г.