ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, նշելով, որ ճիշտ է այն լուրը, որ Թորոսյանը կոնտակտավորի կոնտակտավոր է:
«Լուրը ճիշտ է, ինքնամեկուսացված է: Թեստ հանձնել է»,- ասաց Նիկողոսյանը:
Մայիսի 14-ի կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ինքնամեկուսացված է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...