Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի իրկանացման վայրերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը եւ մի քանի այլ թուլացումներ կլինեն:
Միաժամակ, քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաեւ նախակրթարանները»,- ընդգծեց փոխվարչապետը:
Նա հավելեց, որ բոլոր սահմանափակումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապատասխան տույժերի ու տուգանքների: