Գլխավոր Լուրեր Մայիսի 25-ից պարտադիր է դառնում դիմակների կրումը հանրային փակ եւ բաց վայրերում....

Մայիսի 25-ից պարտադիր է դառնում դիմակների կրումը հանրային փակ եւ բաց վայրերում. խախտողները տուգանվելու է. Ավինյան

257
0

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլեւ հանրային բաց վայրերում դիմակների կրում. Կանոնը խախտողները տուգանվելու է ոստիկանության կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ հատուկ շեշտել այս կանոնի մասին, որովհետեւ այս սահմանափակումների թուլացումները մեզնից հավելյալ ջանք են պահանջում, հավելյալ ուշադրություն, հավելյալ պատասխանատվություն են պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, ինչպես հիմա է եւ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին՝ թեթեւ, միջին եւ ծանր:

Դիմակ ասելով չի նշանակում, որ պարտադիր եռաշենտ դիմակների մասին է խոսքը: Պետք է հասկանալ, որ դա կարող է լինել կտորից, նաեւ տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակներ»,-ասաց փոխվարչապետը: