Վրաստանում վերջին մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Կախեթի շրջանում 3,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի մասին ասվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի պաշտոնական կայքում։
Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են 06։06-ին՝ Դեդոփլիսծղարոն քաղաքի մոտակայքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 36 կմ խորության վրա:
Սա Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված արդեն երկրորդ երկրաշարժն է։ Մայիսի 24-ի ցերեկը 3,9 մագնիտուդ հզորությամբ ցնցումներ էին գրանցվել Վրաստանի Ղազբեգի շրջանում՝ Ինգուշեթիայի հետ սահմանի հարակից տարածքում։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...