Գլխավոր Լուրեր Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ընդամենը մեկ նոր դեպք

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ընդամենը մեկ նոր դեպք

750
0

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը մեկ նոր դեպք, հաղորդվում է stopcov.ge կայքում:

Այս ընթացքում հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 731: Իսկ ապաքինվածների թիվն աճել է 4-ով եւ հասել 526-ի: Մահացել է 12 մարդ:

Երեք քաղաքացիներ Վրաստան բուժման են բերվել այլ երկրներից:

Կարանտինի մեջ է 3 076 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության ներքո՝ 326 մարդ: