Գլխավոր Լուրեր ԿԳՄՍՆ-ն Երևանի փողոցներում երեխաներին գրքեր բաժանելու մասին տեղեկություն չունի

ԿԳՄՍՆ-ն Երևանի փողոցներում երեխաներին գրքեր բաժանելու մասին տեղեկություն չունի

0
1260

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, հայտարարություն է տարածել նախարարությունը՝ անդրադառնալով Երեւանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում երեխաներին «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանելուն։ Հայտարարության մեջ  մասնավորապես նշված է․

«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հրապարակային հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։ Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի վերաբերյալ, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը՝  տեսաուղերձով հայտնել էր, որ փողոցում գիրք էլ տվել են իր իննամյա որդուն․ «Երեւանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին»:

Խնդրին այսօր անդրադարձել էին նաեւ ԱԺ պատգամավորներ։

Երեւանում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին․ ահազանգ