Գլխավոր Դեսից-դենից Դալայ Լաման ներկայացրել է իր դեբյուտային «Ներաշխարհ» երաժշտական ալբոմի առաջին երգը (տեսանյութ)

Դալայ Լաման ներկայացրել է իր դեբյուտային «Ներաշխարհ» երաժշտական ալբոմի առաջին երգը (տեսանյութ)

2069
0

Tert.am-ը գրում է․

Դալայ Լամա XIV-ը ներկայացրել է իր դեբյուտային «Ներաշխարհ» (Inner World) երաժշտական ալբոմի առաջին՝ «Կարեկցանք» երգը, գրում է Billboard-ը։

«Երաժշտությունն ունի մեր տարաձայնությունները հաղթահարելու ներուժ։ Իմ կյանքի նպատակը հնարավորինս շատ ծառայելն է։ Երաժշտությունը կարող է օգնել մարդկանց այնպես, ինչպես ես չեմ կարող»,- իր կայքում գրել է Դալայ Լաման՝ ազդարարելով նոր ալբոմի թողարկումը, ինչպես նաև բացատրելով, թե ինչու է նա ստանձնել այդ գեղարվեստական նախագիծը։

Inner World երաժշտական ալբոմը, որը բաղկացած է 11 երգից, թվային հարթակներում կթողարկվի հուլիսի 6-ին՝ հոգևոր առաջնորդի 85-ամյակի պատվին: Ձայնասկավառակի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է բարեգործությանը։

Հայտնի է, որ ստեղծագործությունները ներկայացնում են Դալայ Լամայի մանտրաները և ուսմունքները և ձայնագրվել են կատարող Ջունել Կունինի հետ։