Գլխավոր Լուրեր Հայաստանը պահպանում է «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով

Հայաստանը պահպանում է «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով

1879
0

Tert.am-ը գրում է․

Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում: Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, հունիսի 11-ի դրությամբ այդ տվյալն ավելացել է 199-ով՝ կազմելով 4951:

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն՝ ըստ երկրների.

1. Հայաստան – 4951

2. Ռուսաստան – 3443

3. Իրան – 2146

4. Թուրքիա – 2065

5. Ադրբեջան – 876

6. Վրաստան – 208

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (83) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ երկրորդն է՝ Իրանից (102) հետո: Այս առումով երրորդը տարածաշրջանում Թուրքիան է (57), այնուհետև հաջորդում են ՌԴ-ն (45), Ադրբեջանը (11), Վրաստանը (3):

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 566, մահվան՝ 23 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 14 669 է, մահվան դեպքերինը՝ 327: