Գլխավոր Լուրեր Այս իրավիճակն ուղիղ կապ ունի մեր հանրային համընդհանուր վարքագծի հետ. Նիկոլ Փաշինյան

Այս իրավիճակն ուղիղ կապ ունի մեր հանրային համընդհանուր վարքագծի հետ. Նիկոլ Փաշինյան

1142
0

ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն` կորոնավիրուսով վարակվածների նոր թվերն այտահայտում են, թե բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու ու սոցիալական հեռավորություն պահելու կանոնները: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ վերջին օրվա տվյալներով` արձանագրվել է ավելի քան 600 նոր դեպք:

«Երբ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի որոշակի նվազում է տեղի ունենում, հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք նկատում։ Այս իրավիճակն ուղիղ կապ ունի մեր հանրային համընդհանուր վարքագծի հետ։ Վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն դրանք: Բայց մեր հիմնական անելիքը յուրաքանչյուրի անելիքի մեջ է պարփակվում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ պետք է լուրջ զբաղվեն համապատասխան մարմինները ու տեղորոշեն այն մարդկանց, ովքեր ասում են, թե հիվանդություն չկա։

«Պետք է հասկանանք նրանց նպատակն ու կապերը: Սա կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել, սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություններ ունեցող մեր մարմինները», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ պետական բոլոր մարմինները պետք է ամեն օր շարունակեն մարդկանց ներկայացնել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները:

Նրա խոսով՝ ծանր ու ծայրահեղ ծանր ու մահվան դեպքերն ուղիղ կապի մեջ են ընդհանուր դեպքերի թվի հետ՝ ինչքան մեծ է վարակվածների թիվը, այնքան մեծ է ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը, հետևաբար, մեծ է նաև մահերի թիվը։ «Մեր դեպքերի 75 տոկոսն անցնում է առանց ախտանշանի, առանց որևէ բարդության, բայց մենք մեր վիճակագրությամբ անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի թիվը»,- ասաց վարչապետը:

Նոր տեսանյութ.