News.am-ը գրում է․
Վարկածներից մեկով Նորքի տուն ինտերնատի տարեցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց եւ հիվանցանոցից վերադառնալուց հետո է եղել վարակի տարածումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ կորոնավիրուսի վարակը մտել է տարեցների տուն ինտերնատ:
«Թեեւ նա այնտեղ թեստավորվել է, բացասական է եղել, բայց մի քանի օր անց նույն սենյակում գտնվող անձի ջերմությունն է բարձրացել, նրա մոտ է հայտնաբերվել, ապա նաեւ իր մոտ: Վարկածներից մեկն այն է, որ գուցե վարակը հիվանդանոցում է եղել: Բայց մենք ունենք նաեւ մանկատանը դեպքեր: Գիտեք, որ կարանտին էր սահմանված դեռ փետրվարից: 14-օրյա հերթափոխային ռեժիմով են աշխատում արդեն ապրիլից: Բայց միեւնույն է, որեւէ կերպ չենք կարող ամբողջությամբ խնդիրը լուծել, որովհետեւ սիմպտոմ դեպքեր են լինում: Հիմա բոլոր միջոցառումներն իրակացվել են, բարեբախտաբար տուն նտերնատում տարածումը կանխվել է»,-ասաց նա: