Գլխավոր Իրավական Երևանում ավտոմեքենաների լուսարձակներ գողացողը հայտնաբերվեց (տեսանյութ)

Երևանում ավտոմեքենաների լուսարձակներ գողացողը հայտնաբերվեց (տեսանյութ)

1201
0

Հունիսի 4-ից 6-ը Կենտրոն վարչական տարածքում երեք մեքենաներից գողություն էին արել: Մաշտոցի պողոտայում «Ֆոլքսվագեն Տուառեգ» և «Պորշ Պանամերա» մակնիշի մեքենաների լուսարձակներն էին գողացել, Բրյուսովի փողոցում գողացել էին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի լուսարձակները և հովացման ցանցը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գողությունների վերաբերյալ հաղորդումները ստանալուն պես անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրեցին մեքենաները, զրուցեցին ինչպես տուժողների, այնպես էլ դեպքի վայրերի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչների հետ, և վերջին հաղորդումից երկու օր անց գողությունները բացահայտվեցին:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունները հնարավոր է կատարած լինի Նազարբեկյան փողոցի 24-ամյա մի բնակիչ: