Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ընդունել է Բերգամոյի դատախազությունից քննիչներին, որոնք զբաղվում են կորոնավիրուսի ժամանակ իշխանությունների գործողությունների հետաքննությամբ: Կորոնավիրուսի հետեւանքով մասնավորապես տուժել է այդ քաղաքը:
Զրույցի բովանդակությունը չի նշվում: Գործակալության տվյալներով՝ Վարչապետից հետո քննիչների հետ Իտալիայի մայրաքաղաքում հանդիպել են առողջապահության եւ ներքին գործերի նախարարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ցուցմունք են տվել Լոմբարդիայի հյուսիսային շրջանի ղեկավարության ներկայացուցիչները, որոնք մեղադրում են կառավարությանը, որ այն ճիշտ ժամանակին չի ընդունել որոշում Իտալիայի հյուսիսում Բերգամոյի երկու բնակավայր «կարմիր գոտու» մեջ ներառելու մասին, երբ այնտեղ վարակման առաջին դեպքերն էին ի հայտ եկել:
Այդ իրավիճակը լուրջ հակասություններ էր առաջացրել կենտրոնական կառավարության եւ Լոմբարդիայի ղեկավարության միջեւ, որը ներկայացնում է ընդդիմադիր «Լիգա» կուսակցությունը:
Բերգամո նահանգը համարվում է համավարակի հետեւանքով ամենաշատ տուժաներից մեկը: Ըստ վիճակագրության՝ մարտ-ապրիլ ամիսներին այնտեղ մահացությունը մեծացել է ավելի քան 500 տոկոսով՝ ի տարբերություն 2015-2019 թթ. ցուցանիշների: Առաջին վարակվածի մասին այդ տարածաշրջանում տեղեկատվությունը հայտնի է դարձել փետրվարի 21-ին: Մարտի 10-ից Իտալիայում սահմանվել է կարանտին: Համավարակի առաջին օրերից ի վեր վարակվածների թիվը հասել է 236 հազարի, որոնցից ավելի քան 34 հազարը՝ մահվան ելքով: