Գլխավոր Լուրեր Հայաստանը շարունակում է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով «առաջատար»...

Հայաստանը շարունակում է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով «առաջատար» մնալ

646
0

Tert.am-ը գրում է․

Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մեկ միլիոն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով առաջատար մնալ։

Ինչպես վկայում են worldometers.info կայքի թարմացվող տվյալները, հունիսի 12-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 5157, մինչդեռ նախօրեին՝ 4951։

Վարակման դեպքերը՝ 1 մլն բնակչի հաշվով

1. Հայաստան – 5157

2. Ռուսաստան – 3505

3. Իրան – 2175

4. Թուրքիա – 2065

5. Ադրբեջան – 910

6. Վրաստան – 211

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (87) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ երկրորդն է Իրանից (103) հետո:

Երրորդ տեղում Թուրքիան է (57), որին հաջորդում են ՌԴ-ն (46), Ադրբեջանը (11) և Վրաստանը (3):

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 281-ի։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 258 է: