Գլխավոր Քաղաքական Գագիկ Ծառուկյանը վկայի կարգավիճակով այս պահին հարցաքննվում է. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանը վկայի կարգավիճակով այս պահին հարցաքննվում է. Իվետա Տոնոյան

1254
0

NEWS.am

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վկայի կարգավիճակով այս պահին հարցաքննվում է: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, ԱԱԾ շենքի մոտ լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ես այլեւ ոչ մի բան չեմ բացառում, նաեւ չեմ բացառում, որ Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի, որովհետեւ այն, ինչ-որ մենք տեսնում ենք, դուրս է ցանկացած տրամաբանությունից, համենայնդեպս, գոնե ժողովրդավարության իմիտացիա ստեղծելու ժամանակահատված ուներ իշխանությունը, բայց այդ ժամանակահատվածն էլ, իրենց կատարյալ ժամանակահատվածն էլ այլեւս սպառված է, հատել է վերջնագիծը, այլեւս չենք հանդուժելու, չենք լռելու, որովհետեւ ինչ է սա, 37 թվականի կրկնություն, նախորդ իշխանությունների՞ն էին անում կպցնում, սա ինչ է»,-ասաց նա:

Նա նշեց, որ իրենք չեն լինելու հլու, հնազանդ ընդդիմություն, ինչպիսին երազում է ներկայիս իշխանությունը: