Գլխավոր Քաղաքական Սև ժապավենները կապված մեր բերանին, որը խորհդանշում է՝ մեզ չեք լռեցնելու, մնալու...

Սև ժապավենները կապված մեր բերանին, որը խորհդանշում է՝ մեզ չեք լռեցնելու, մնալու ենք այստեղ այնքան, մինչև մեր երկրում չհաստատենք օրենքի և օրինականության դիկտատուրա. Նաիրա Զոհրաբյան

969
0

Tert.am

Ես չգիտեի, որ մենք այլևս բռնապետական հասարակարգում ենք ապրում, ես համենայն դեպս նման նախադեպ չեմ հիշում, որ կին պատգամավորին շպրտեն գետին ու քարշ տան: Այս մասին ԱԱԾ մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյաանը:

«Կին պատգամավորին շպրտում են գետին ու քարշ են տալիս ոստիկանները որևէ իշխանություն օրոք նման բան եղե՞լ է, իմ մասին է խոսքը, իմ գործընկերների մասին է՝ Կարինե Պողոսյանի, Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ոստիկանները նշում են, թե իրենք են նստել գետնին, նա պատասխանեց, որ իրենք ակցիա էինք անում, իրենց բողոքի ձայնն էին արտահայտում՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրբյանն էլ հավելեց, որ ինքը և գործըկերները, տարիներ առաջ լինելով «Հայկական ժամանակ» թերթի լրագրող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմից, երբ պաշտպանում էին ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանին՝ սև լենտեր կապած իրենց դեմքին նախագահականի դիմաց անում էինք բողոքի ակցիա:

«Այսօր էլ, բողոքելով քաղաքական հաշվերհարդարների և ռեպրեսիաների դեմ, ես և իմ գործընկերները, պահպանելով սոցիալական հեռավորությունը, նույն այս ժապավեններով փակելով մեր բերանը, որը խորհրդանշում է որ մեզ չեն լռեցնելու, բոլորին կարող են ԱԺ-ում զրկել անձեռմխելիությունից, բոլորի վրա կարող են քրեական գործ հարուցել, նույնիսկ նրանց վրա, որոնց նկատմամբ սյուրռեալիստական ու ֆուտուրիստական է քրեական գործ հարուցելը, չի ստացվելու, չի անցնելու: Մենք մնալու ենք այստեղ այնքան մինչև մեր երկրում չհաստատենք օրենքի և օրիանակնության դիկտտուրա»,- ընդգծեց նա: