Քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմացից բերման ենթարկվեցին Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամները, ինչպես նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
ԲՀԿ-ականներն են Մարկոս Հարությունյանը և Արմեն Ներսիսյանը։
Նշենք, որ ոստիկանությունը հայտարարել էր՝ եթե ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցվի, մասնակիցները պատասխանատվության ենթարկվելու՝ հիշեցնելով, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելվում են։
Նշենք, որ վերջին տվյալով Գագիկ Ծառուկյանը դեռ ԱԱԾ–ում է, հարցաքննվում է վկայի կարգավիճակով, թեեւ լրատվամիջոցներն արդեն հաղորդել են, որ Ծառուկյանին կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել։