Գլխավոր Քաղաքական Ի՞նչ է արել Գագիկ Ծառուկյանը, որ երկու տարում հայտնի չէր, հայտնի դարձավ...

Ի՞նչ է արել Գագիկ Ծառուկյանը, որ երկու տարում հայտնի չէր, հայտնի դարձավ գիշերը կամ լուսադեմին. Տեր-Նակալյան

858
0

Առաջին անգամ մեր նորանկախ պետության մեջ տեղի են ունենում բավական լուրջ զարգացումներ, եւ արձանագրում ենք, որ առաջին անգամ ԱՄՆ-ն որեւիցե կերպով չէր պատրաստվում միջամտել այդ իրադարձություններին։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

«Երկար տարիներ տեսնում էինք, որ ցանկացած իրադարձություն, որ լինում էր, ԱՄՆ-ն շտապում էր տարբեր զեկույցներով ճնշումներ գործադրել նախորդ բոլոր իշխանությունների վրա. դա կոչվում է միջամտել երկրի ներքին գործերին»,- ասաց նա։

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրգործերի հարուցմանը՝ Տեր-Նակալյանն ասաց.

«Ի՞նչ է արել Գագիկ Ծառուկյանը, որ այդ երկու տարում հայտնի չէր, հայտնի դարձավ գիշերը կամ լուսադեմին: Երկու տարի առաջ մեզ ասում էին` ինքը խոշոր սեփականատեր է, լավն է: Լավն էր այնքան ժամանակ, քանի չէր սկսել դեմ արտահայտվել գործող իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, ԱՄՆ դեսպանատան գործակալական ցանցի գործողություններին: Մենք գտնվում ենք ամենակարեւոր տեղը, որովհետեւ այս ամենն ունի ոչ հայաստանյան ծագում ունեցող հովանավորություն, որը հնարավոր է դարձրել տարբեր չարիքներ մեր պետության գոյության ընթացքում, այդ թվում` 2018 թվականի պետական հեղաշրջումը։ Ժամանակն է վերջ դնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոատլանտյան օկուպացիային»։

Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամներն այս պահին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց են։ Նրանք պահանջում են, որ ԱՄՆ-ն ուշադրություն դարձնի Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։