Գլխավոր Լուրեր Այսօրվանից սկսած համաճարակը օր օրի կնահանջի. մանրամասներ

Այսօրվանից սկսած համաճարակը օր օրի կնահանջի. մանրամասներ

0
1678

Բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կրկին դիմակի մասին։ Նախորդ ստատուսի մեջ բացատրել էի, որ համատարած դիմակ կրելու համար պետք է գաղափարա-մշակութային համազգային հեղափոխություն, մեր յուրաքանչյուր քայլի վերարժեվորում, ինչը մի քանի օրում անհնար է։

Բացի այդ, այդպիսի համատարած առողջապահական օպերացիաներ նախաձեռնելիս կառավարությունը ՊԻՏԻ օպերացիայի մասնակիցներին, այսինքն ազգին՝ տա հիմնավոր բացատրություն և որոշակի վերջնաժամկետ, և ՊԻՏԻ ստանա այդ օպերացիայի ԲՈԼՈՐ մասնակիցների համաձայնությունը։

Այդպիսի բացատրություններ կարելի է Չ’տալ միայն բանակում, քանի որ բանակը ամենօրյա վարժանքներով հասել է ավտոմատացված այն գործելակարգին, որ քեզ հրամայում են, իսկ դու անվերապահորեն կատարում ես հրամանը։ Ի դեպ, անգամ բանակում վերջնաժամկետ այնուամենայնիվ հուշում են։

Քաղաքացիական կյանքում ,,հրաման-կատարում,, սխեման չի գործում ու ՉԻ ԿԱՐՈՂ աշխատել… Համաճարակի առաջին օրերից պարզ դարձավ, այո սա տարեցների ու քրոնիկական հիվանդների համար փորձաքար է, որից բոլորը չէ, որ դուրս են գալիս հաղթած։

Հետևաբար մեր հանրության համար շատ ավելի համոզիչ և ընդունելի կլիներ պայքարի ընտրողական ու ուղղորդված մարտավարությունը։

Քանզի մտել ենք համաճարակի ՊԻԿ, առավելևս հիմա՝ ՃԻՇՏ ԿԼԻՆԻ, որ տարեցները ու քրոնիկ հիվանդները քիչ հայտնվեն փողոցում, կանգառներում, տրասպորտի մեջ, առեվտրի կենտրոններում, իսկ դուրս գալիս էլ կրեն N95 դիմակներ: Տարեցներին ու քրոնիկ հիվանդներին հարկավոր է ապահովել օրը գոնե տաս հատ N95 դիմակով, ոչ թե ոստիկանական մահակով հարկադրել համատարած «կապիկություն» այն է՝ ձևական դիմակահանդես։ Ահա սա արդեն նպատակահարմար է աշխատեցնել և սա արդեն կարելի է զարգացնել որպես հարցի լուծում։ Մանրամասները ավելի ուշ։ Բարի լույս մարդիկ։

Այսօր հունիսի տասնչորսն է։ Այսօր այն վերջնաժակետն է, որ (սիմվոլիկ) շեշտել էի ինձ հետևողների համար, որպես համաճարակի ամենադժվար փուլը ապրելու ու կամքը լարելու շրջան։ Այսօրվանից սպասում եմ, որ օր-օրի պիտի համաճարակը նահանջի։

Պետք է նահանջի։ ՉԻ ԿԱՐՈՂ չնահանջել։ Բարի լույս, մարդիկ։