Գլխավոր Լուրեր Կորոնավիրուսով 586 պացիենտ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են, հոսպիտալացման է սպասում...

Կորոնավիրուսով 586 պացիենտ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են, հոսպիտալացման է սպասում 231 քաղաքացի․ նախարար

1231
0

Կորոնավիրուսային վարակով 470 պացիենտ այժմ ծանր վիճակում են, իսկ 116-ի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։ 35 հոգի միացված է թոքերի արհեստական օթափոսխության սարքերին։ Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 15-ի ժամը 3-ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացման կարիք ունեն 231 քաղաքացի․ նրանցից 89-ը սպասում են տանը, մնացածը՝ տարբեր բուժկենտրոններում։ 89-ից մեկի վիճակը միջինից դեպի ծանր է գնահատվում, 36-ի վիճակը՝ միջին ծանրության, 52-ինը՝ թեթեւ։

Նախարարի խոսքով՝ շատ կարեւոր է, որ հոսպիտալացման սպասող պացիենտների թիվը լինի հնարավորինս ցածր, որպեսզի բոլոր «ծանր» պացիենտներին հնարավոր լինի տեղավորել կորոնավիրուսային վարակի բուժմամբ զբաղվող բուժկենտրոններում։

«Չնայած որ մենք ունենք մահճակալային ֆոնդի աճ, միեւնույն է շարունակում է լարված մնալ իրավիճակը։ Սա նորից գալիս է հուշելու եւ մեզ բոլորիս ստափեցնելու, որ չի կարող հիվանդանոցային մահճակալների ծավալումը փոխարինել հակահամաճարակային եւ զսպման գործողություններին։ Այն կարող է միայն լրացնել եւ երբեք չփոխարինել, որովհետեւ չի կարելի անվերջ ծավալել մահճակալներ», – ասաց նախարարը։