Գլխավոր Պաշտոնական Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

1869
0

Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ասվում է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այդ նշանակալից օրը պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համակարգային վերափոխումների սկիզբ է դրել, որով Ռուսաստանի եղբայրական ժողովուրդն իրավամբ հպարտանում է: Ձեռք բերված հաջողություններն էլ ավելի են ամրապնդել երկրի դերն ու հեղինակությունը համաշխարհային ասպարեզում:

Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերություններրի խորը արմատները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության ամուր կապերի, վստահության և փոխօգնության վրա, այսօր նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ դաշնակցային փոխգործակցության ընդլայնմանը:

Համոզված եմ, որ բազմակողմ միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հետագայում ևս բխելու է մեր ժողովուրդների և երկրների հիմնական շահերից, նպաստելու է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովմանը:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ ամենայն բարիք , իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն եւ բարգավաճում»: