Գլխավոր Սպորտ Մխիթարյան. Ես էլ կարող էի մնալ Հայաստանում, վաստակել իմ մի քանի դոլարը...

Մխիթարյան. Ես էլ կարող էի մնալ Հայաստանում, վաստակել իմ մի քանի դոլարը և ընդհանրապես չլարվել

2628
0

sport.news.am-ը գրում է․

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում պատմել է պատանեկան տարիների եւ Հայաստանից հեռանալու մասին:

«Մանկուց շատ եմ մարզվել: Այդ պատճառով ընկերներս կշտամբում էին ինձ, որ քիչ եմ հանդիպում նրանց հետ, չեմ հետաքրքրվում նրանց կյանքով: Բարդ էր նրանց բացատրել, որ իմ կյանքը ֆուտբոլն է: Միայն վերջերս ընկերներս ընդունեցին, որ ես ճիշտ էի: Այժմ հպարտանում են ինձնով:

Հավանաբար, ես էլ կարող էի մնալ Հայաստանում, վաստակել իմ մի քանի դոլարը, ապրել սովորական միջավայրում, ընտանիքի, բարեկամների հետ, ընհանրապես չլարվել, չթափառել մի երկրից մյուսը: Բայց ամեն մարդ պետք է երազանք ունենա, նպատակ, որին պետք է ձգտել: Ֆուտբոլը բացառություն չէ: Եթե դու աշխատում ես, ձգտում ես լինել լավագույններից, փողը քեզնից չի փախնի: Ես երբեք չեմ խաղացել վաստակելու համար: Թեեւ երբ «Շախտյորում» էի, ինձ հսկայական գումար էին առաջարկում Ռուսաստան տեղափոխվելու համար: Ես հրաժարվեցի, ասացի, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, եւ փողը չէ գլխավորը:

Շարունակությունը կարդացեք այստեղ: