Գլխավոր Քաղաքական Ծառուկյանի ելույթը ԱԺ-ում

Ծառուկյանի ելույթը ԱԺ-ում

1304
0

Ես դիմում եմ ժողովրդին, այս ամենը սկսել է այն ժամանակ, երբ մենք կազմակերպեցինք ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստ եւ նայելով իրավիճակը՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, արտադրական, գյուղատնտեսական, առողջապահակն եւ լիարժեք ներկայացրինք այն, ինչ կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ոչ թե մենք ժողովրդին ներկայացնում ենք ֆեյսբուքերով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը պետական գումար ա ստանում, ամեն մեկն էլ կա տասնապետ, հարյուրապետ, հազարապետ, ես խնդրում եմ, որ այսօր խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական կյանք:

Խոստումները տրված է երկու տարի առաջ: Այն, ինչ անհրաժեշտ է ժողովուրդը լսեր, լսում էր, եւ բոլորը սուտ, օդ, ոչ մի բան չկա սարքած: Արածը քանդվել է, ձախողվել է»,-ասաց նա:

Ծառուկյանը հիշեցրեց, որ առաջին օրվանից հայտարարել է, որ նոր իշխանության կողքին է. «Այո, 1/3-ը տվել եմ, Փաշինյանը հրավիրել է, ստորագրել եմ հուշագիրը: Ցանկացել եմ աջակցել բոլոր հարցերով, որ ժողովրդի մեջ բան փոխվի, ժողովրդի սպասելիքը իրականություն դառնա: Բայց ստով, ֆեյսբուքով, ֆեյքերով… ՊՈԱԿ-ը 500 հոգի այսօր այլանդակությունները գրում է, ամոթ ա, ֆեյքերով, ֆեյսբուքով երկիր չես կարող կառավարել»: