Գլխավոր Լուրեր Արսեն Թորոսյանը հորդորեց կտորե դիմակ չկրել, եթե հնարավոր է ձեռք բերել բժշկական...

Արսեն Թորոսյանը հորդորեց կտորե դիմակ չկրել, եթե հնարավոր է ձեռք բերել բժշկական դիմակներ

900
0

Այսօր կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրեց բոլորին չկրել կտորե դիմակներ, եթե հնարավոր է կրել բժշկական եռաշերտ դիմակներ:

Թորոսյանը հիշեցրեց ավելի վաղ հնչած խնդրանքը՝ եթե կան ֆինանսական խնդիրներ, հնարավոր չէ գնել բժշկական դիմակներ, կարելի է կրել նաև կտորե դիմակներ, որոնք սակայն չեն կարող փոխարինել բժշկականին. «Մենք հիմա տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակ կրելը: Ես խնդրում եմ կտորե դիմակ չկրել, եթե հնարավոր է կրել բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում:

Այսինքն, կտորե դիմակ կրելը միայն պետք է ֆինանսական խնդիրներով հիմնավորված լինի, ոչ թե գեղեցկության, հարմարավետության կամ այլ պատճառներով: Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, որ 60-ից բարձր տարիք ունեցողները պետք է պարտադիր կրեն բժշկական եռաշերտ դիմակներ»: