Գլխավոր Լուրեր Վերնագիր է դրվել, թե քննարկում ենք ռուսական ալիքների դեմ նախագիծ, կես ժամ...

Վերնագիր է դրվել, թե քննարկում ենք ռուսական ալիքների դեմ նախագիծ, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին՝ վերնագիրը փոխելու, կամ նյութը հեռացնելու. Մխիթար Հայրապետյան

0
972

Tert.am-ը գրում է․

Քիչ առաջ ինձ մի լրատվականից նյութ ուղարկեցին, որը վերնագրված էր հետևյալ կերպ՝ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստալիքների դեմ օրենքի նախագիծը»: Այս մասին Մեդիայի մասին օրենքը ընդունելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց, այս հակապետական, խայտառակ, դավաճան վարքագիծը փոխելու համար, կամ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կամ նյութը հեռացնում եք»,- ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ անձամբ է խոսել երեկ դեսպանի հետ: «Կարող եմ ասել ռուսական կողմի, ռուս գործընկերների կողմից հայտն արդեն ներկայացված է: Նախարարը, հուսամ վերջում արդեն իր ամփոփիչ ելույթում կանդրադառնա սրան: Այս գործելաոճին վերջ տվեք, դադարեցրեք, այսօր մենք խոսում ենք բացառապես մեդիադաշտում, բացառաապես նոր կանոնակարգումների մասին, որոնք, այո, միտված են մեր պետության ազգային անվտանգությանը, լեզվական անվտանգության բարձրացմանը»,- ասաց նա: