Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Ինչպես այսօր ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»: