Գլխավոր Լուրեր Արայիկ Հարությունյանը՝ Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջի մասին

Արայիկ Հարությունյանը՝ Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջի մասին

3105
0

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ Հայաստանում գործող համալսարանների հոգաբարձուների խորհուրդների հետ կապված խնդիրներն առաջիկայում լուծումներ կստանան:

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության վերաբերյալ, երբ դրա անդամները դիմել էին ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որպեսզի լուծարվի հոգաբարձուների խորհուրդը, նախարարը նշեց, որ իրենք և Կառավարությունը աշխատելու են բացառապես օրենքի սահմաններում:

«Մենք պատասխանատու ենք այն քվոտաների համար, որոնք ունենք հոգաբարձուների խորհրդում: Շուտով համալսարանների խորհուրդների հետ կապված լուծումներ կլինեն»,-ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով ուսանողների՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջին՝ նա շեշտեց, որ ցանկացած մարդ նման պահանջ ներկայացնելու իրավունք ունի: