Գլխավոր Լուրեր Պատահարներ Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհ է բռնկվել

Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհ է բռնկվել

1326
0

Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։

Հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում։

Ժամանել են ԱԻՆ փրկարարական ծառայության մի քանի մարտական հաշվարկ և փորձում են մարել հրդեհը։

ԱԻՆ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարդարյանը նշեց, որ  հրդեհի բարդության «Բիս 1» կանչով 10 մարտական հաշվարկ պայքարում է կրակի դեմ։ «Փրկարարական ծառայության ղեկավար կազմը դեպքի վայրում է, որպեսզի ավելի լավ կառավարեն աշխատանքը»- ասաց Զարդարյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քիչ առաջ այդ տարածքում խոշոր հրավառություն է կազմակերպվել։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219250628402245&id=1405208089