Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մարդկանց դիերը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դիահերձարանն, ամենայն հավանականությամբ, կսկսի գործել արդեն հաջորդ ամիս:
«Այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը»,- գրել է Նիկողոսյանը: