Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել, նրանք կդադարեցնեն Աննա Հակոբյանի հիմնադրամներին մուծվել և իրականության հետ հաշվի կնստեն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում օգտատերերի հարցին ի պատասպան հրապարակված տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Օգտատեր Մանվել Կոստանդյանի հարցին, թե հետևում է եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, Միքայել Մինասյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ եկեղեցու դեմ, օգտագործելով մարդկանց ինչ֊որ տեղ օբբեկտիվ զայրույթը, քանդում է եկեղեցին, ընդ որում քանդում է անթաքույց։
Միքայել Մինասյանը հիշեցրեց Կաթողիկոսի հետ միջադեպը, եկեղեցու դեմ ակցիաներն ու անպատժելիությունը։
«Իրենք ստեղծում են «նոր Հայաստան», այդտեղ իրենք չեն խաբում,այդ Հայաստանում ստեղծվում է նոր հայի տեսակ,որը չպետք է ունենա հայրենիք,որովհետև այդ նոր հայի հայրենիքը «ֆեյսբուքահայաստանն է», որտեղ հիշողությունը 24 ժամ է, որտեղ ամենակարևոր նորությունը Աշոտի վերադարձն է։Իսկ եկեղեցու դեմ նա պայքարում է,որովհետև պատվիրատուները հասկացել են,որ կա երեք բևեռ հայ հասակարության համար.լեզուն,որի դեմ պայքարում են,պատմությունը,որի դեմ պայքարում են,և հիշողությունը,որի հիմքում եկեղեցին է,ընդ որում՝ հավատացյալ ես դու,թե ոչ»։
Միքայել Մինասյանն ասաց,որ խորը ցավով ասում է, որ նրանց օգնում են նաև եկեղեցականները,որովհետև եկեղեցականները ձև են անում, թե դա իրենց չի վերաբերում և սպասում են, որ մարդիկ կպայքարեն Նիկոլի դեմ,իսկ իրենք չեն պայքարի։
«Այդպես չի ստացվելու, ժողովուրդը սպասում է եկեղեցուց ազդակի, որովհետև եկեղեցին միշտ կանգնել և ղեկավարել է այն շարժումը շարժման կողքին, որպեսզի փրկվի հայ ժողովուրդը, սա ազգային ազատրգրական պայքար է, և եկեղեցին պարտավոր է ղեկավարել այն, որովհետև մեր հասարակությունը, մեր պետությունը զավթած է, որովհետև օտարերկրյա գործակալական ցանցը տիրել է Հայաստանին, մնացալը լիրիկա է»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
https://www.facebook.com/mikayelminasyan1/videos/199259958169042/