Գլխավոր Քաղաքական Դատապարտում ենք ՀՀ-ի դեմ Ադրբեջանի պատերազմական գործողությունները. Գվատեմալայի Կոնգրեսի հանձնաժողովի նախագահ

Դատապարտում ենք ՀՀ-ի դեմ Ադրբեջանի պատերազմական գործողությունները. Գվատեմալայի Կոնգրեսի հանձնաժողովի նախագահ

2131
0

Գվատեմալայի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մանուել Կոնդե Օրելյանան twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրադրության սրմանը:

«Գվատեմալայի Կոնգրեսի պատգամավորներն իրենց մեծամասնությամբ դատապարտում են հուլիս 12-ին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի պատերազմական գործողությունները։ Պահանջում ենք հարձակողական և սպառնալից քայլերի անհապաղ դադարեցում և կոչ ենք անում երկխոսության` որպես խաղաղության հասնելու միակ ուղի»,-գրել է Գվատեմալայի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Նոր տեսանյութ.