Կրեմլը անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ, որտեղ շարունակվում են փոխհրաձգությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РБК-ն:
«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունից: Կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-նշել է Պեսկովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր միջնորդական ջանքերը գործադրել՝ կարգավորման համար:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...