Գլխավոր Լուրեր Ադրբեջանի ԶՈՒ-ն իր սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառել է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն իր սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառել է. Արծրուն Հովհաննիսյան

1972
0

Ադրբեջանի Զինված ուժերը, այդ թվում սահմանապահ ծառայությունը, թե 3-րդ բանակային կորպուսում իրենց սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառվել է, բացառությամբ մի քանի միջոցների: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Դրանք են մասնավորապես, բլոր տրամաչափի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր եւ այլն, տանկեր, հրետանային միջոցներ, ընդհուպ մինչեւ 122 մմ եւ չի բացավում՝ ավելի մեծ տրամաչափի: Հարվածային դրոններից եթե չեմ սխալվում առաջին անգամ ենք տեսնում իսրայելական Սքայ Սթրայքեր» տեսակըՀավանաբար, սա նոր համալրված տեսակ է:

Մեր հակաօդային պաշտպանությունը մոտավոր 10 ԱԹՍ է խոցել: Դրանց մեջ մտնում են ինչպես սովորական, հետախուզական մարտավարական խնդիր կատարող ԱԹՍ-ները, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներն ու նոր նշածս թանկարժեք Hermes 900 ԱԹՍ-ն: Հակառակորդը բացի ԱԹՍ-ներից կորցրել է նաեւ մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից հնարավոր օժանդակությանը, Արծորւն Հովհաննիյանն ասաց. «Հայաստանի զինված ուժերը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները: Կոնֆլիկտն այն աստիճանի չէ, որ Հայաստանը անհրաժեշտություն համարի դիմելու ՀԱՊԿ-ին օգնության համար»:

Նա ընդգծեց, որ ՀՀ որեւէ բնակավայրից որեւէ տարհանում չի եղել եւ չի էլ լինի. «Եկեք այս հարցը փակենք: Գազատարը երկու անգամ վնասել է եւ վերականգնվել է: Քաղաքացիական բնակչության մեջ վնասը միայն նյութական է»: