Գլխավոր Լուրեր 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան

50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան

1210
0

50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` ցույց տալով գյուղերից մեկից բերված մի բեկոր:

Նա հավելեց, որ մեր Զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության մեջ, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետեւում են հակառակորդի բոլոր գործողություններին:

«Հակառակորդի զինված ուժերի թե ցամաքային և թե օդային սադրանքներին ՀՀ զինված ուժերը պատրաստ են տալ համարժեք հակահարված»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը: