Գլխավոր ՇոուԲիզ Խնդրում եմ՝ կոչով դիմեք ձեր սենատորներին. Քարդաշյանը երկրորդ գրառումն է արել Տավուշի...

Խնդրում եմ՝ կոչով դիմեք ձեր սենատորներին. Քարդաշյանը երկրորդ գրառումն է արել Տավուշի դեպքերի առնչությամբ

52655
0

Ամերիկյան ռեալիթի շոուների գերաստղ Քիմ Քարդաշյանն այսօր արդեն երկրորդ գրառումն է արել՝ այս անգամ «Ինստագրամում»։

«Ուզում եմ պատմել բոլորին, ովքեր գուցե չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, որպեսզի կարողանաք աջակցել»,- գրել է Քարդաշյանը։

Նա նշել է, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, և նախահարձակ եղել Հայաստանի Հանրապետության դեմ:

«Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները եւ հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին։ Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի դեմ:

Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և միջամտի, եւ օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու մարդկային զոհերը: Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,-ընդգծել է Քարդաշյանը:

Խնդրում եմ՝ կոչով դիմեք ձեր սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին»,– գրել է նա։