Գլխավոր Քաղաքական Դեռ պետք է հասկանալ՝ ով և ինչու է շահագրգռված սահմանային էսկալացիայով. Փաշինյանը՝...

Դեռ պետք է հասկանալ՝ ով և ինչու է շահագրգռված սահմանային էսկալացիայով. Փաշինյանը՝ Միշուստինին

1270
0

Դեռ հայտնի չեն պատճառները՝ ինչու Ադրբեջանը որոշեց հարձակվել հայկական դիրքերի վրա։ Այս մասին այսօր Մինսկում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նրան իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին։

Փաշինյանը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի սադրանքի ֆոնին։

«Դեռ պետք է հասկանալ՝ ով և ինչու է շահագրգռված սահմանային էսկալացիայով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։