Tert.am-ը գրում է․
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 16-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 11 473, մահացության ցուցանիշը՝ 209:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 11 473
2. Ռուսաստան – 5 202
3. Իրան – 3 206
4. Թուրքիա – 2 581
5. Ադրբեջան – 2 626
6. Վրաստան – 253
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան – 209
2. Իրան – 164
3. Ռուսաստան – 83
4. Թուրքիա – 65
5. Ադրբեջան – 34
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 21 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 34001 է, մահվան դեպքերինը՝ 817։
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման: