Գլխավոր Լուրեր Հուլիսի 19-21-ը Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում սպասվում է անոմալ բարձր...

Հուլիսի 19-21-ը Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն

1345
0

Հուլիսի 19-21-ը Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն: Այս մասին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից:

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39 +41 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։