Գլխավոր Լուրեր 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա զինծառայողները դիմել են՝ խնդրելով դադարեցնել զորացրումները....

3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա զինծառայողները դիմել են՝ խնդրելով դադարեցնել զորացրումները. խոսնակ

1441
0

Բազմիցս ենք ականատես եղել մեր զինծառայողների հայրենասիրության դրսեւորումներին. այսօր էլ մեր տղաները վերստին ապացուցում են իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին եւ ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները եւ թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ եւ քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի:

Չնայած պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կամավորագրվելու անհրաժեշտություն չկա եւ ՀՀ զինված ուժերը պատվով կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները, այնուամենայնիվ, միեւնույն ժամանակ արդեն զորացրված նախկին զինծառայողները, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում, եւ հատկապես այն զորամասերի, որոնց ուղղությամբ վերջին օրերին արձանագրվեցին ադրբեջական զինված ուժերի նախահարձակ գործողություններ, դիմում են զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)` հայտնելով պատրաստակամություն ու վճռականություն իրենց ծառայավայր հանդիսացող զորամասերում կանգնելու մեր զինծառայողների կողքին եւ պաշտպանելու երկրի սահմանը:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3066891716680301

Նոր տեսանյութ.